Երեխայի մաշկի խնամք` առանձնահատկություններ և մաշկի չորության դեմ միջոցներ

Уход за кожей новорожденного

Բովանդակություն` 

  • Նորածինների մաշկի կառուցվածքի առանձնահատկություններ
  • Երեխայի մաշկի խնամքի կանոններ
  • Ծծկեր երեխայի լվացում
  • Մարմնի ճիշտ խնամք
  • Երեխայի մաշկի խնամքի միջոցներ
  • Երեխաների մաշկի տարածված խնդիրներ

Նորածնի մաշկը շատ նուրբ չկազմավորված ծածկութային հյուսվացք է: Լույս աշխարհ գալուց հետո երեխան սկսում է շփվել շրջակա միջավայրի տարբեր պայմանների հետ: Անհրաժեշտ է ապահովել երեխայի մաշկի նուրբ խնամք, որպեսզի կանխարգելվի շփաբորբը, չորության և գրգռվածության առաջացումը կամ օգնել պայքարել դրանց դեմ :

Նորածինների մաշկի կառուցվածքի առանձնահատկություններ

Ինչպես երեխայի օրգանիզմի բոլոր օրգանները և համակարգերը, նորածինների մաշկային ծածկույթը դեռ զարգացած չէ և ցանկացած գրգռիչի նկատմամբ զգայուն է1:

Երեխայի մաշկի առանձնահատկությունները

  • Վերին շերտի փխրուն կառուցվածք: Մաշկի արտաքին շերտի բջիջները ամուր չեն և հեշտությամբ շերտավորվում են: Ստորին շերտը (բազալ մեմբրան) թույլ է զարգացած, կազմված է բջջանյութից և փոքր քանակությամբ ամուր մանրաթելերից: Այդ իսկ պատճառով մաշկը հեշտությամբ է վնասվում և ավելի թույլ է դիմակայում վարակներին:

  • Երեխայի մաշկի լավ արյունամատակարարումը թույլ է տալիս «շնչել», բայց նպաստում է վարակի արագ ներթափանցմանը արյան մեջ:

  • Երեխայի ճարպագեղձերը մայրական կաթի հորմոնների ազդեցության տակ առաջին օրերին արտադրում են չափից շատ ձարպեր, որի սեկրեցիան կարգավորվում է և նորից ակտիվանւմ է սեռական զարգացման փուլում:

  • Մաշկի չզարգացած քրտնագեղձերը, որոնք հեշտությամբ հանգեցնում են նորածնի գերտաքացմանը:

  • Երեխայի մաշկը հեղուկ է կուտակում, որը ներթափանցում է բարակ չզարգացած շերտերի միջով և մնում է էպիդերմիսում: Որոշ նյութեր (օրինակ, միզանյութը) նաև լավ են ներթափանցում մաշկային պատնեշների միջով` հեշտությամբ առաջացնելով գրգռվածություն և ալերգիա1:

Նորածնի մաշկի անհասունությունը, դրա բարձր զգայունությունը և թափանցելիությունը պահանջում են հատուկ խնամք` մանրակրկիտ և նուրբ:

Уход за кожей новорожденного

Երեխայի մաշկի խնամքի կանոններ

  • Թույլ չտալ երեխայի մաշկի երկարատև շփում մեզի և կղանքի հետ` դա կհանգեցնի գրգռվածության և շփաբորբի 2,
  • հագուստը պետք է փափուկ լինի, ամենալավ տարբերակն է` բնական կտորներից և առանց կարերի3,
  • խուսափել ուղիղ արևային ճառագայթներից` չկարգավորված ջերմափոխանակության պատճառով երեխայի մոտ կարող է լինել գերտաքացում3,
  • չօգտագործել ամենօրյա խնամքի միջոցներ, որոնք կարող են առաջացնել մաշկի չորություն կամ երեխայի մոը մաշկաբորբի զարգացում, մանկական կոսմետիկան չպետք է պարունակի կոնսերվանտներ1,
  • ընդունել օդային վաննաներ՝ թույլ տալ երեխայի մաշկին «շնչել», չհագցնել տակդիր հիգիենիկ պրոցեդուրաներից անմիջապես հետո,
  • կրծքով կերակրելը նույնպես նպաստում է մաշկի առողջության պահպանմանը և երեխայի ընդհանուր իմունիտետի զարգացմանը1:

Այս հեշտ կանոններին հետևելը կօգնի ստեղծել օպտիմալ պայմաններ երեխայի մաշկի առողջության համար:

Уход за кожей новорожденного

Ծծկեր երեխայի լվացում44

Երեխային պետք է լվանալ ըստ անհրաժեշտության : Ուշադրություն դարձրեք երեխայի դեմքի ամեն հատվածին: Առավոտյան խնամքը իր մեջ ներառում է հետևյալ պրոցեդուրաները`

  • կոպերի, հոնքերի, աչքերի ներքին անկյունների մաքրում բամբակյա տամպոնով (յուրաքանչյուր աչքի համար վերցրեք առանձին տամպոն),
  • երեխայի ականջի խառոչի մաշկի մշակում, քանի որ կերակրման ժամանակ դրա վրա կարող է լցվել կրծքի կաթ կամ խառնուրդ` մաքուր խոնավ տամպոնով մաքրեք ականջները և դրանց հետևի տարածքը:

Անհրաժեշտության դեպքում պետք է մաքրել քիթը: Խոնավեցրեք ստերիլ բամբակյա փայտիկը ֆիզլուծույթի մեջ և զգուշորեն, որպեսզի չվնասվի լորձաթաղանթը, նուրբ պտույտներով հեռացրեք շփաբորբը: Բոլոր շարժումները պետք է լինեն դանդաղ և խնամքով. երեխայի մաշկը շատ նուրբ է, այն հեշտ է վնասվում:

Уход за кожей новорожденного

Մարմնի ճիշտ խնամք5

Լողացրեք երեխային գիշերվա քնից առաջ, երեկոյան կերակրումից հետո` դա խթանում է երեխայի մոտ օրվա ճիշտ ռեժիմի ձևավորում:

Պատրաստեք ջուրը կոգանքի համար (օպտիմալ ջերմաստիճանն է 37-38 աստիճան, օգտագործեք չափման համար հատուկ ջերմաչափ): Երեխային դանդաղ իջեցնել վաննայի մեջ` բռնելով մեջքից, գլխից և հետույքից: Առաջին հերթին լվացրեք դեմքը և գլուխը, այնուհետև աստիճանաբար անցեք մարմնի մյուս մասերին: Լոգանքի վերջում պետք է ցայել երեխային մաքուր ջրով: Լոգանքից հետո պետք է մեղմորեն չորացնել փափուկ տաք սրբիչով: Հիշեք, որ ծծկեր երեխայի մաշկը շատ նուրբ է, այդ իսկ պատճառով այն չի կարելի տրորել: Այնուհետև երեխային պետք է հագցնել նախօրոք պատրաստված մաքուր հագուստը: Ամբողջ պրոցեդուրան կազմում է 15-20 րոպե ` կախված երեխայի պահվածքից:

Լոգանքի ընթացքում կարելի է հատուկ միջոցներ չօգտագործել: Կարևոր է հիշել, որ հիմնային օճառը և շատ կոշտ ջուրը կարող են բերել դերմատիտի:

Երեխայի մաշկի խնամքի միջոցներ6

Խնամքի մանկական միջոցներին ներկայացվում են առանձնահատուկ պահանջներ`

  • մանկական լոսյոնը մաշկի զգուշորեն մաքրման համար չպետք է պարունակի արհեստական բուրահաղորդիչներ և սպիրտ,
  • մանկական նրբաքսուքը և յուղը ունեն փափկեցնող և պաշտպանող հատկություններ, բարձրացնում են ճկունությունը և էլաստիկությունը, դրանք կարելի է օգտագործել մաշկաբորբից հետո մաշկի խնամքի ժամանակ,
  • մանկական օճառը չպետք է պարունակի հիմնային բաղադրիչներ
  • պետք չէ օգտագործել մանկական շամպուն մինչև մեկ տարեկան երեխաների համար շաբաթվա մեջ 1-2 անգամից ավել5:

Եթե նորածինը ունի չոր մաշկ, լոգանքի համար կարելի է օգտագործել հատուկ միջոցներ: Ամբողջ կոսմետիկան ընտրվում է խիստ անհատական սկզբունքով: Նրբաքսուքը, լոսյոնը և այլ միջոցը օգտագործելուց առաջ համոզվեք, որ երեխան դրանից ալերգիա չունի:

Դերմատիտի և չոր մաշկի կանխարգելում երեխայի մոտ7

Նորածնի մաշկը հեշտությամբ գրգռվում է: Ավելի հաճախ հանդիպում են հետևյալ խնդիրները

Դերմատիտ: Հաճախ զարգանում է բարուրման կամ տակդիրի շրջանում: Իրենից ներկայացնում է մաշկի կարմրություն և այտուցվածություն հետույքի, շեքի, արտաքին սեռական օրգանների, բնական ծալքերի շրջանում: Անբարենպաստ հետևանք կարող է լինել վարակի միացումը, որը հանգեցնում է թարախակույտային հիվանդությունների զարգացմանը: Երեխան դառնում է կամակոր, դյուրազգաց, վատ է ուտում և քնում

Դերմատիտի զարգացման պատճառներից մեկը ծծկեր երեխայի` մայրական կաթից խարնուրդային կամ արհեստական կերակրման անցնելն է: Դա հագեցնում է կղանքի որակային փոփոխությանը՝ նրա մեջ ալերգեն ֆերմենտների պարունակության ավելացմանը: Երեխային խոնավ տակդիրով երկարատև պահելը բերում է նրան, որ մանկական կղանքի բաղադրիչները առաջացնում են մաշկի գրգռվածություն:

Ինչպիսի՞ խնամք է պահանջում նորածնի մաշկը դերմատիտի ժամանակ: Աշխատեք, որպեսզի երեխան հնարավորինս քիչ ժամանակ անցկացնի կեղտոտ տակդիրի մեջ: Հաճախ լվացրեք երեխային հոսող ջրի տակ, զգուշորեն չորացնելով մաշկը սրբիչով, կազմակերկեք օդային վաննաներ: Որոշ դեպքերում անհրաժեշտ է մանկաբույժի կամ մաշկաբանի խորհրդատվություն արդյունավետ բուժման միջոցներ նշանակելու համար, հատկապես բարդությունների դեպքում: Դերմատիտից հետո մաշկի վերականգնման համար պետք է մանրակրկիտ հետևել բժշկի խորհուրդներին և հետևել հիգիենիկ ռեժիմի

Չոր մաշկը կարող է առաջանալ երեխայի խնամքի միջոցների սխալ ընտրության դեպքում, ինչպես նաև շրջապատող միջավայրի պայմանների ազդեցության տակ` չափից շատ արևի տակ մնալը, քամու ազդեցությունը: Բայց ավելորդ չորությունը կարող է նաև անհանգստացնող ազդանշան լինել` այն խոսում է ջրազրկման մասին, հեղուկի քիչ քանակի օգտագործման մասին, որոշ դեպքերում`սխալ սնվելու կամ էնդոկրին համակարգի հիվանդությունների զարգացման մասին: Այդ խնդիրը կօգնի լուծել մանկաբույժը8:

Եթե երեխայի մաշկի չորությունը առաջացնում են բացառապես արտաքին գործոնները, ուշադրություն դարձրեք ճիշտ խնամքին: Փոխեք լոգանքի միջոցը (կամ հրաժարվեք դրանից և հետևեք մաշկի վիճակին): Մանկաբույժի հետ միասին ընտրեք որակյալ խոնավեցնող նրբաքսուք, յուղ կամ քսուք հատուկ ծծկեր երեխայի մաշկի խնամքի համար:

1. Գորլանով Ի. Ա., Լեինա Լ. Մ., Միլյավսկայա Ի. Ռ. Նորածինների մածկը` պաթոլոգիկ վիճակների դիֆերենցիալ ախտորոշում, խնամքի առանձնահատկություններ // Բժշկական խորհուրդ: 2013. No. 2-3:

2. Ադամ Ռ., Մանկական մաշկի հիգիենիկ խնամք // 2010. No. 5, էջ 91-93:

3. Ռիբկինա Ն. Լ. Նորածնի մաշկի խնամքի ժամանակակից մոտեցումներ` մանկաբույժի մարտավարություն // Ժամանակակից կլինիկական բժշկության սուրհանդակ: 2014. No.6, էջ 86-87:

4. Սպոկ Բ. Երեխան և նրա խնամքը: Մ. Պոլիտեխնիկ, 1991, էջ 46:

5. Նորածին երեխայի մաշկի խնամք: Գիտականորեն հիմնավորված մեթոդական խորհրդատվություններ: 2016, էջ 66:

6. 6. Շեգելսկայա Տ. Յու. Երեխաների մաշկի խնամքի ժամանակակից միջոցներ որպես բազային թերապիայի հիմք ատոպիկ դերմատիտի ժամանակ // Սարատովի գիտական-բժշկական ամսագիր. 2016. No. 3 էջ 488-489:

7. Քեշիշյան Ե. Ս. Փոքր հասակում մաշկի կառուցվածքի անատոմո-ֆիզիոլոգիական առանձնահատկություններ // Բժշկական խորհուրդ, 2008. No. 1-2. Էջ 57-60:

8. Պրոցենկո Տ. Վ. Պրոցենկո Օ. Ա. Չոր մաշկի ախտանիշ դերմատոլոգիայում` կազմավորման մեխանիզմներ և բուժիչ-կոսմետիկ խնամք: Դերմատոլոգիայի, վեներոլոգիայի, կոսմետոլոգիայի ուկրայինական ամսագիր: 2009. – No. 3 – էջ 62-65: